Իրավունքի հաստատու՞մ, թե՞ իրավունքի խախտում


15:39 , 7 մարտ, 2013

Ըստ Հայաստանի Հանրապետության հավաքների ազատության մասին օրենքի Հոդված 2.-ի
Հավաքի հասկացությունը
1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։
3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։
4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։
5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված եւ, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։
Բայց այս օրենքով կարգավորվում է ոչ միայն հավաքի կազմակերպումն ու անցկացումը, այլ նաև նրա սահմանափակումները կոնկրետ խաղտումների դեպքում: Այսպես սույն օրենքի Հոդված 5. հստակ ասում է.
Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը
1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։
Այստեղ նդգծումը արված է նրա համար, որպեսզի մատնանշվի այն կոպիտ խախտումը, որը կատարել են դասադուլի կոչերով հանդես եկող մի շարք երտասարդներ: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Իսկ հավաքի մասնակիցների գործողությունները ուղղակիորեն ոտնահարել են հազարավոր ուսանողների այս իրավունքը՝ ԲՈՒՀ-ական տարածքներում դասապրոցեսի ժամանակ օգտագործելով բարձրախոս:
Այս երևույթից դժգոհ մի խումբ ուսանողներ դուրս են եկել դասադուլ վանկարկող երիտասարդների դիմաց և (ՀՀ սահամանադրության Հոդված 18. 2-րդ մասով. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք) պաշտպանել են իրենց իրավունքները։
Ուսանողները հանրահավաքի մասնակիցներից պահանջել չխախտել իրենց ուսում ստանալու իրավունքը, ինչպես նաև ԲՈՒՀ-երում իրենց իսկ ազատ տեղաշարժին չխոչընդոտել և առաջարկել են հանրահավաքի մասնակիցների ուղղակի դուրս գալ իրենց ԲՈՒՀ-երի տարածքներից: Սակայն բացասական պատասխան են ստացել:
Այսպիսով հանրահավքաի մասնակիցները ովքեր պահանջում են դասադուլ կոպտորեն խախտել են հազարավոր ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անզնակազմի վերոնշյալ հիմնարար իրավունքները:
«Երիտասարդ Համալսարանականների միավորում» ՀԿ արտաքին կապերի կորդինատոր Դավիթ Տաշչյան: