11:10 , 12 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Կրեմլը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որևէ փաստ չունի. հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան քաղաքական գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:
«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի: Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նաև հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները: