Օբամայի վերջին գրառումը ռեկորդային թվով հավանում է հավաքել


10:50 , 12 հունվար, 2017

 Օբամայի վերջին գրառումը ռեկորդային թվով հավանում է հավաքելYerkir.am-ը գրում է.

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան վերջին գրառումը ռեկորդային թվով հավանում է հավաքել աքաունթի գոյության ողջ ընթացքում. հայտնում է  Газета.ру-ն:

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը նույնն է, ինչ առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ ոչ թե իմ`փոփոխություններ իրակնցնելու ունակությանը, այլ սեփական ունակություններին»,-գրել է Օբաման:

Ներկա պահի դրությամբ` գրառումը հավանել է 1,2 մլն մարդ: