25 երկրներով ծովային ճամփորդությունը մեկ անձի համար գնահատվել է 55 հազար եվրո


21:30 , 11 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
 ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: «Լենտա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
 Զբոսաշրջիկները Silver Whisper նավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտևի 116 օր և կավարտվի Մոնտե Կառլոյում: Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: