Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիայի հասարակության ներգրավվածության հարցը


21:24 , 11 հունվար, 2017
Lurer.com-ը գրում է.
 Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս` թուրք գործիչների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles dArmenie-ն, կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Անսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
 Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: