Սիրահարների գաղտնի ժամադրությունն ավարտվել է դժբախտությամբ


13:16 , 7 մարտ, 2013

Ինչ լուր ասես չես կարդա օրվա լրահոսում :))))))) Զիմբաբվեում սիրահարների գաղտնի ժամադրությունն ավարտվել է դժբախտությամբ: Կատաղած առյուծը հարձակվել է նրանց վրա հենց այն ժամանակ, երբ նրանք սիրով էին զբաղվում թփերի մեջ թաքնված: Տղամարդը ժամանակին է լսել առյուծի մռնչյունը և սարսափահար փախուստի է դիմել մերկ վիճակում: Իսկ կնոջ՝ Շարաի Մավերայի բախտը չի բերել: Գազանը հարձակվել է նրա վրա և մահացու հարվածներ հասցրել պարանոցին ու որովայնին: Որոշ ժամանակ անց վախեցած սիրեկանը ետ է վերադարձել և տեսել ընկերուհու արնաշաղախ մարմինը: Նա վազել է մայրուղի՝ օգնություն կանչելու, բայց երկար ժամանակ վարորդներից ոչ ոք չի կանգնել՝ մերկ տղամարդուն համարելով խելագար: Из жанра ужасов :))))