Թաիլանդում ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ


14:09 , 11 հունվար, 2017

wpid-DSC0650Araratnews.am-ը գրում է.

Տարվա սկզբից Թաիլանդում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 31 մարդ. հաղորդել է Ria.ru-ն:

Եվս երկու մարդ անհայտ կորած է համարվում: Աղետից տուժել է 1,18 մլն բնակիչ, մեծ վնաս է հասցվել երկրի հարավային նահանգների 117 շրջաններին: Երկրի ԱԻՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ բնակավայրերում ջրի մակարդակը հասնում է մոտ մեկ մետրի:

Ավելի վաղ հաղորդել էինք 21 զոհի մասին: