14:02 , 11 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, կեղծիք է: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Փորձ է արվում վնասել երկկողմ հարաբերություններին»,- հավելել է նա:
Ավելի վաղ CNN–ը հայտնել էր, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի մասնակցության մասին ներկայացված փաստաթղթերը տեղեկություններ են պարունակել, թե Մոսկվան կոմպրոմատ ունի նրա դեմ: