12:49 , 11 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը. հաղորդել է Life.ru-ն:
«Ընդգծվել են ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը և կառուցողական մոտեցումը Աստանայում կայանալիք միջսիրիական հանդիպումից առաջ: Կողմերն անհրաժեշտ են համարում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակությունը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է Աստանայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամության մասին: