Ինչի՞ց է մահացել Չավեսը, և որո՞նք էին նրա արտաբերած վերջին բառերը


11:21 , 7 մարտ, 2013

Չավեսը մահացել է կաթվածիցՎենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան անմիջական պատճառը կաթվածն է. հայտարարել է երկրի նախագահի անվտանգության ծառայության պետ, գեներալ Խոսե Օրնելան, ով մահվան պահին գտնվել է Չավեսի կողքին:

Ըստ նրա` Չավեսը չի կարողացել բարձր խոսել, միայն շարժել է շուրթերը` փորձելով արտաբերել. «Yo no quiero morir («Ես չեմ ցանկանում մեռնել»)»:

Գեներալը այл մանրամասներ չի ներկայացրել, իհարկե, հիշեցրել է, որ Չավեսը տառապում էր քաղցկեղից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: