11:17 , 7 մարտ, 2013
Մարտի 7-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հայաստանի Հանրապետությունում հիմնականում պարզ եղանակ է, միայն Գորիսում ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: