ԱՄՆ-ում Պան Գի Մունի հարազատներին մեղադրում են կաշառակերության մեջ


07:17 , 11 հունվար, 2017

Image result for ban ki moonԱՄՆ իշխանությունները կաշառակերության գործով մեղադրանքներ են առաջադրել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբոր ու նրա որդու դեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Մեղադրանքը ներկայացվել է Մանհեթենի դատարան։ Համաձայն փաստաթղթերի՝ Պան Գի Մունի մերձավորերը մեղադրվում են դավադրության մեջ, որի նպատակը եղել է մերձավորարևելյան երկրների պաշտոնական ներկայացուցիչներին կաշառելը։

Գործակալության տեղեկություններով՝ գործը կապված է 800 մլն դոլարով Վիետնամում շինությունների համալիրի վաճառքի փորձի հետ։

Պան Գի Մունի եղբորորդին Նյու Յորքում աշխատում է որպես անշարժ գույքի գործակալ, իսկ եղբայրը ավագ խորհրդական է հարավկորեական Keangnam Enterprises Co Ltd շինարարական ընկերություներում։

Պան Գի Մունը հայտարարել է, որ մանրամասներ չգիտի իր հարազատների դեմ առաջադրված մեղադրանքից, իսկ ՄԱԿ-ում հայտնել են, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունեն։