Lurer.com-ը գրում է․
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը չափեց «Հալ Սիթի»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո 56-րդ րոպեին Խուան Մատան բացեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Ֆեալինին խփեց հանդիպման վերջին գոլը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին: