Ստեփանակերտի թիմը հրավիրված է ՈՒՀԱ փառատոնին. Բաքվում մտահոգ են
17:12 , 10 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ուրախների և հնարամիտների ակումբի «Աղուհացով» թիմը` Ստեփանակերտից, ՈւՀԱ` Սոչիում հունվարի 10-23-ը անցկացվելիք 28-րդ միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել անձամբ ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովից:
Բնականաբար, Բաքուն այդ նորությունն անհանգստությամբ է ընդունել: «Ադրբեջանի նկատմամբ հերթական սադրանքն է կատարվել: Միլիոնավոր մարդկանց համար սիրելի դարձած ՈՒՀԱ-ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»,- գրել է ադրբեջանական vesti.az կայքը: