ԱՄԷ նախագահը կոչ է արել անձրևի համար համընդհանուր աղոթք անել
19:10 , 10 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան կոչ է արել համընդհանուր աղոթել անձրևի համար:
Աղոթքը նախատեսված է անցկացնել երեքշաբթի` երկրի բոլոր մզկիթներում, փոխանցում է The National-ը:
Հաղորդվում է, որ ԱՄԷ ֆերմերները բողոքում են ջրի անբավարարությունից, ինչի պատճառով նրանք չեն կարողանում սերմերը ջրել:
Խոնավության բացակայությունը ֆերմերները կապում են գլոբալ տաքացման հետ: