Barometer.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ի խորհուրդն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու որոշում: 2026 թվականի աշխարհի առաջնությանը 32 հավաքականի փոխարեն կմասնակցեն 48 թիմ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում 48 թիմերը կբաժանվեն 16 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3 թիմ:
Մասնակիցների թվերի ավելացումը ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջանի Ինֆանտինոյի նախաձեռնությունն է: