Տավուշի մարզը նոր դատախազ ունի


13:49 , 10 հունվար, 2017

Լurer.com-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: