07:52 , 10 հունվար, 2017
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թերագնահատում է երկրի հետախուզության դերն ու կարևորությունը։ Այս մասին նա ասել է CNN-ի հետ հարցազրույցում։
«Նոր վարչակազմը և ցանկացած նախագահ պետք է հասկանա, որ դա բարդ և վտանգավոր աշխարհ է, և որ հետախուզական միությունը և հետախուզության ոլորտի մասնագետները կարող են օգնել ապահովելու երկրի անվտանգությունն ու պաշտպանելու նրա շահերը»-հայտարարել է Բրեննանը։
Նա հավելել է, որ ցանկացած նախագահ կամ վարչակազմ, որոնք չեն հասկանում դա, սպառնալիքի տակ են դնում անվտանգության ոլորտում երկրի շահերը։
Խոսելով ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ զեկույցի մասին, որը մշակել էր ամերիկյան հետախուզությունն ու ներկայացրել Թրամփին հունվարի 6-ին, Բրեննանը հայտարարել է, որ միանգամայն վստահ է եզրակացությունների ճշմարտացիության հարցում։
Ավելի վաղ Թրամփի օգնականը հայտնել էր, որ Թրամփը համաձայնել է ռուս ցանցահենների գործողությունների մասին ամերիկյան հատուկծառայությունների զեկույցի եզրակացությունների հետ։