00:48 , 10 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է. 2016-ին երկրում հարկադիր տեղահանվածների ռեկորդային թիվ է գրանցվել։ Միայն նոյեմբերին իրենց տներից հեռացել է կես միլիոն մարդ, կեսը երեխաներ։ Նրանք ենթարկվում էին բռնությունների, այդ թվում սեռական։ Աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են, երեխաներին ստիպում են աշխատել։
Աֆղանստանի 34 նահանգներից 20-ում թերսնման ծավալները գերազանցել են արտակարգ իրավիճակի ցուցանիշները։ 1․3 մլն հյուծված երեխա շտապ բուժօգնության կարիք ունի։
Ավելի քան ինը միլիոն մարդու համար բուժօգնությունը հասանելի չէ, ինչի հետեւանքով աշխարհում մայրական ու մանկական մահացության մակարդակը ամենաբարձրն է։