Ասադ. Դամասկոսում շուրջ 5 միլիոն մարդ խմելու ջուր չունի
00:24 , 10 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամներն արդեն երրորդ շաբաթն է Դամասկոսի բնակիչներին պահում են առանց խմելու ջրի, հայտնում է Gazeta.ru-ն։
«Այժմ ահաբեկիչները գրավել են խմելու ջրի գլխավոր աղբյուրը, որից Դամասկոսը ջուր է ստանում։ Այսպիսով՝ Դամասկոսի շուրջ 5 միլիոն բնակիչներ արդեն երրորդ շաբաթն է մնացել են առանց խմելու ջրի։ Սիրիական բանակի խնդիրն է ազատագրել այդ տարածքները»,- ասել է նա։