19:45 , 9 հունվար, 2017Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում օրերս աննախադեպ դեպք է տեղի ունեցել:
16-ամյա մոտոցիկլավարը լրջորեն տուժել է անհաջող ցատկի հետևանքով:
Բարեբախտաբար, երիտասարդի ծնողները մոտակայքում են եղել:
Նրանք կարողացել են տղային առաջին օգնություն ցույց տալ և անմիջապես բժիշկ են կանչել:
Դեպքի վայր ժամանած բժիշկները պատրաստ են եղել գործնականում ամեն ինչի:
Բայց այդ տեսարանից հետո նույնիսկ փորձառու վիրաբույժները շոկի մեջ են եղել:
![Наушники Apple едва не обезглавили 16-летнего байкера в Австралии [фото]](https://rusevik.ru/data/news/585c01ae7a6ed.jpg)
Ամեն ինչ սկսվել է մոտոցիկլով անհաջող թռիչքից հետո:
16-ամյա Բրեդլին վարել է իր ծնողների ֆերմայում, բայց չի մնացել մոտոցիկլի վրա:
Նա ուղիղ նետվել է փշալարով ցանկապատի վրայով:
Հարվածի հետևանքով կոտրվել է երիտասարդի կոճը, իսկ փշերը խորը մտել են որովայնը:
Բայց ահա կոկորդի վրայի վերքի պատճառը բժիշկներին սկզբից անհայտ է եղել:
![Наушники Apple едва не обезглавили 16-летнего байкера в Австралии [фото]](https://rusevik.ru/data/news/585c01aea46e0.jpg)
Միայն հետո է պարզվել, որ iPhone-ի ականջակալները քիչ է մնացել՝ գլխատեին Բրեդլիին:
Բանն այն է, որ հեռախոսը եղել է երիտասարդի գրպանում, իսկ ականջակալները դրել է սաղավարտի տակից:
Հզոր նետման հետևանքով մետաղալարերը խորը մտել են Բրեդլիի պարանոցը:
![Наушники Apple едва не обезглавили 16-летнего байкера в Австралии [фото]](https://rusevik.ru/data/news/585c01aeddd81.jpg)
Եթե մետաղալարերը քիչ ավելի խորը մտնեին, երիտասարդը չէր ապրի մինչև բժիշկների տեղ հասնելը:
Երիտասարդի օրգանիզմը լիովին կվերականգնվի կես տարուց ոչ շուտ:
![Наушники Apple едва не обезглавили 16-летнего байкера в Австралии [фото]](https://rusevik.ru/data/news/585c01af3276c.jpg)