Անկարան պահանջում է Թրամփից արտահանձնել Գյուլենին


16:24 , 9 հունվար, 2017

1043997012Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Թուրքիային կհանձնի իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ես չեմ կարծում, որ Թրամփի վարչակազմը կկրկնի նախկին ղեկավարության սխալները: Մենք Միացյալ Նահանգներից ակնկալում ենք, որ Գյուլենին կարտահանձնեն Թուրքիային»,- Անկարայում դեսպանների հետ հանդիպմանն ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ Անկարան Վաշինգտոնից նաև ակնկալում է Սիրիայում ներկայումս գործող քրդական ստորաբաժանումներին աջակցության տրամադրման դադարեցումը: