Լարսի ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար


15:49 , 9 հունվար, 2017
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: