13:09 , 9 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946-ին, ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
1964-ին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։