Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
09:25 , 9 հունվար, 2017
Հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: