Նոր համաձայնագրի սպասումով


06:49 , 9 հունվար, 2017

Lurer.com-ը գրում է․

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին հայտնել է ֆրանսիացի խորհրդարանական Նիկոլյա Դյուիկը, ով մասնակցել է Դամասկոսում Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։

Ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունը Սիրիա էր ժամանել հինգշաբթի։

Դյուիկի խոսքով՝ Ասադը շատ դրական է նայում Աստանայի բանակցություններին։ Սիրիացի առաջնորդը հավելել է, որ «ի տարբերություն Ժնևի բանակցություններին՝ Աստանայում կարող են իսկապես ներկայացվել սիրիական խմբերն ու կողմերը», Ասադի խոսքերն է մեջբերել ֆրանսիացի խորհրդարանականը։ Սիրիայի նախագահը կարծում է, որ համաձայնագրի ձեռքբերումն այնտեղ հնարավոր է՝ ասել է Դյուիկը գործակալությանը։

Ինչպես նշել է Դյուիկը, Ասադն ավելի մեծ վստահություն է զգում իր երկրի ապագայի հանդեպ, քան մարտին, երբ իրենք հանդիպել են վերջին անգամ։ Բանն այն է, որ երկրում ռազմական իրավիճակը բարելավել է։