22:14 , 6 մարտ, 2013
Լսե՞լ եք, սենց մի բան կա՝ եթե ուզում ես երկրի վիճակն իմանաս, հարցրու, թե ինչպես են գործերը կոշկակարին ու տաքսիստին։ Եթե տաքսիստն ասաց՝ լավ են, ուրեմն երկրի վիճակը լավ է, եթե կոշկակարն ասաց՝ լավ են, ուրեմն երկրում վիճակը վատ է։
Իսկ դուք հարցրե՞լ եք պատճենահանման կետերի աշխատողներին։ Ես այսօր կես ժամ աշխատեցի քսեռոքս անող....ու պատճենահանեցի լիքը անձնագրեր, վկայականներ, դիմումներ, օտար երկրների գերբերով փաստաթղթեր, էլի վկայականներ, անձնագրեր, ապահովագրական թերթիկներ, տեղեկանքներ, տարբեր դեսպանատների տված բլանկներ...
WTF?
WTF?, հարցնու՞մ եք։
Սա արտագաղթ է։ Կես ժամ ես լռվեցի քսեռոքսի ապարատի մոտ ու տեսա լիքը մարդկանց, ովքեր վիզզա էին «վիզ դնում»։
Բա...