19:10 , 8 հունվար, 2017
168.am-ը գրում է.
«Բայերը» տրանսֆերի է հանել հարձակվող Խավիեր Էրնանդեսին: Ըստ Bild-ի տեղեկության, գերմանական ակումբը 28-ամյա մեքսիկացու վաճառքից ակնկալում է ձեռք բերել 25 մլն եվրո:
Գերմանիայի առաջնության անցյալ մրցաշրջանում Չիչարիտոն 26 գնդակով դարձել էր «Բայերի» լավագույն ռմբարկուն:
Ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերում ֆուտբոլիստն իր հաշվին գրանցել է 5 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: