Armfootball.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր թիմի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի մասին:
-Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք նրա դիրքում: Ակումբը տեղեկացրել է ինձ, որ Մեմֆիսը կարող է հեռանալ: Մարդկային առումով ես չեմ կարող կանգնեցնել նրան, երբ նա չի խաղում իմ օրոք:
Եթե նա մնա, ես ավելին կլինեմ, քան պարզապես ուրախ, քանի որ նա հիանալի տղա և շատ լավ ֆուտբոլիստ է: Ցավում եմ, որ նրան խաղալու հնարավորություն չեմ տալիս: Նրա տարիքի ֆուտբոլիստը պետք է խաղաժամանակ ստանա:
Եթե նա մնա, ապա հաստատ կխաղա որոշ խաղերում: Քանի որ մենք շատ խաղեր ունենք: Եթե նա գնա, մենք նրան ամենայն բարիք կմաղթենք ապագայում, քանի որ նա հիանալի տղա է,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը: