16:10 , 8 հունվար, 2017
168.am-ը գրում է.
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը էլեկտրականության մատակարարումների հաճախակիացած խափանումների ֆոնին հայտարարել է, որ իր նախարարությունը ԱՄՆ-ից կիբերհարձակումների է ենթարկվել, հայտնում է RIA Novosti-ն:
«Երեկ մենք ականատես եղանք ԱՄՆ-ից լայնածավալ հարձակումների: Նման հարձակումները էներգետիկայի նախարարության տարբեր բաժինների վրա տեղի են ունեցել պարբերաբար, սակայն մենք դրանք հետ ենք մղել»,- հայտարարել է նա:
Վերջին շրջանում Ստամբուլի և հարակից քաղաքների բնակիչները դժգոհում են էլեկտրականության մատակարարումների խափանումներից: