Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակը շփոթել է Ռուսաստանն ու ԵՄ-ն


13:40 , 8 հունվար, 2017

Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն անհարմար վիճակում է հայտնվել՝ Facebook-ում հրապարակելով փոստ, որում շփոթել է Ռուսաստանն ու ԵՄ-ն: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:

Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փոստ, որում «Եվրոպական ճշմարտության» հոդվածին հղումով՝ ասվում էր, որ ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի համար արժեցել են 17,5 մլրդ եվրո: Հոդվածում, ընդհակառակը՝ ասվում էր, որ ԵՄ-ն պատժամիջոցների հետևանքով կորցրել է նշված գումարը:

Երբ ընթերցողները մատնանշել են Գերաշենկոյի սխալը, նա առանց մեկնաբանության ջնջել է փոստը: Պարբերականը ներկայացնում է նրա գրառման սքրինշոթը: