Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է 2017-ի առաջին զորակոչը (լուսանկարներ)


12:40 , 8 հունվար, 2017

Սարդարապատի հուշահամալիրից այսօր` հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը:


Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ»,– գրել է նա: