18:40 , 7 հունվար, 2017
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Ռեդինգին»:
Դուբլ է ձևակերպել Ռեշվորդը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռունին և Մարսիալը: Ռունին մանչեսթերյան թիմի կազմում 249-րդ գոլն է խփել` հավասարվելով Բոբի Չարլթոնին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին:
«Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ի կեսգիշերին` Լիգայի գավաթի խաղարկությունում մրցելով «Հալ Սիթիի» հետ: