Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին


18:30 , 7 հունվար, 2017

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է. 

«Հարգելի Դﬕտրի Անատոլիի,

Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ հաջողություն եւ բարօրություն Ձեզ եւ բարեկամ ռուս ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ պարզ, անկեղծ մարդկային կապերը:

Վստահ եմ, որ ﬔր համատեղ ջանքերն ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների առավել խորացմանը, կտան շոշափելի արդյունքներ՝ համագործակցությանը հաղորդելով նոր լիցք»: