22:48 , 6 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Մոսկվայի կենտրոնում ենթադրաբար ավտոմատ զենքից կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալված է: Այս մասին գրում էԻնտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:
Նրա խոսքով՝ համացանցում տեղադրված տեսանյութի ստուգման արդյունքում, որում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը մի քանի կրակոց արձակում ավտոմատ զենքին նման առարկայից, Մոսկվայի իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունն ու ձերբակալել նրան:
Պարզվել է, որ նա 1988 թվականին ծնված դաղստանցի է, որը Մոսկվա է ժամանել աշխատանք գտնելու համար եւ բնակվել է քաղաքի հոսթելներից մեկում: Նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե: