Ռուսաստանը կրճատում է Սիրիայում իր ռազմական ուժերը, առաջինը կհեռանա «Ծովակալ Կուզնեցովը»


19:24 , 6 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում ՌԴ զինված ուժերի խմբավորումները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 
 Հակամարտության գոտին առաջինը կլքեն Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը՝ ռուսական միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ:
 Պուտինը համաձայնել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու վերաբերյալ պաշտպանության նախարարության առաջարկի հետ դեկտեմբերի 29-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: