15 անիրական լուսանկարներ աշխարհի ամենագեղեցիկ երկրից. սա իրո՞ք մեր մոլորակն է


23:21 , 6 հունվար, 2017

Երևի թե գոնե մեկ անգամ լսել եք, որ Իսլանդիան համարվում է աշխարհում ամենագեղեցիկ վայրերից մեկը: Մարդիկ իրենց հայրենի երկրներից գալիս են այստեղ՝ հիանալով բնության աննկարագրելի պատկերներով: Ակտիվ հրաբուխներ, սրածայր լեռներ, սառցալեռներ՝ այս բոլոր հնարավոր է տեսնել փոքրիկ Իսլանդիայում:

Չկարողացա՞նք Ձեզ համոզել: Այդ դեպքում ուղղակի նայեք այս լուսանկարներին և միանգամից պատրաստվեք ճանապարհորդության: Միակ բանը, որ կարող է կանգնեցնել Ձեզ, այն է, որ սնունդը, հյուրանոցային ծախսերը, մեքենայի վարձակալությունն այնտեղ այնքան էլ էժան չեն: Եթե ցանկանում եք մի փոքր գումար խնայել, այցելեք Իսլանդիա ձմռանը, երբ գները համեմատաբար ցածր են: Սակայն մեդալի հակառակ կողմն էլ կա՝ դրա հետ մեկտեղ ձմռանը օրերը կարճ են: Սակայն կունենաք բացառիկ հնարավորություն հյուսիսային լուսարձակումը տեսնելու: Իսկ եթե ճանապարհորդում եք ամռանը, ապա հիանալու շատ ավելի երկար ժամանակ կունենաք, քանի որ ամռանը գիշերը այստեղ գրեթե չի գալիս: Թերություններից. շատ են զբոսաշրջիկները: Հանուն խնայողության այստեղ կարող եք գիշերել վրաններում:

Եթե ցանկանում եք ականատես լինել բնության հրաշագեղ երևույթներին, ապա Իսլանդիա պարտադիր կերպով այցելել է պետք: Ժամանակ առ ժամանակ էլ փորձեք կտրվել ֆոտոխցիկից և ուղղակի հիանալ տեսարաններով: