18:00 , 6 հունվար, 2017
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է եվրոպական ընտրություններին միջամտելու ռուսական սպառնալիքի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Նա նշել է, որ Բարաք Օբամայի հեռացող վարչակազմը ցանկանում է ուշադրություն հրավիրել ԱՄՆ ընտրություններին Ռուսասանի կողմից միջամտության վրա՝ որպես նախազգուշացում այլ երկրների համար:
«ԱՄՆ-ի համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանանք ոչ միայն անվտանգ դարձնել սեփական համակարգը, այլ նաև տեղեկացնենք մյուսներին: Եթե հրապարակայնացնենք տեղի ունեցածը, Պուտինն ապագայում ավելի քիչ հակված կլինի գնալ այդ ուղիով, քանի որ նրանց գործողությունները բացահայտել ենք»,-նշել է նա: