Էրդողանի փեսան ԱՄՆ-ին մեղադրել է կիբերհարձակումներ իրագործելու մեջ


16:52 , 6 հունվար, 2017

Image result for կիբեռհարձակում  Թուրքիայի էներգետիկայի, վառելիքի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ թուրքական էներգետիկ համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի տարածքից, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
 «Մենք անհերքելի փաստեր ունենք, որ այդ կիբերհարձակումների աղբյուրը ԱՄՆ-ն է: Մեր էներգետիկ համակարգին ոււղված բոլոր հարձակումներն իրականացվել են այդ պետության տարածքից: Մեր մասնագետները միջոցներ են ձեռնարկում այդ հարձակումները կանխելու համար»,-ասել է թուրք նախարարը: