2015թ. պատժամիջոցների պատճառով ԵՄ-ը կրել է 17.6 միլիարդ եվրոյի վնաս


16:04 , 6 հունվար, 2017

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, ինչպես նաև Մոսկվայի պատասխան գործողությունների պատճառով, Եվրամիության էկոնոմիկան 2015թ. կրել է 17.6 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին ասվում է Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի (WIFO) հետազոտությունում:
 Նշվում է, որ պատժամիջոցների պատճառով ԵՄ երկրներում կրճատվել է շուրջ 400 հազար աշխատավայր: Հետազոտության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական էկոնոմիկայի վիճակի պատճառով ԵՄ-ի և ՌԴ-ի միջև առևտուրը կթուլանար նաև առանց պատժամիջոցների: Ընդհանուր առմամբ առևտրային ցուցիչների նվազման միայն 44 տոկոսն է անմիջապես կապված պատժամիջոցների հետ: