17:30 , 6 հունվար, 2017
Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նշանադրության մատանին: Ինչպես հաղորդում է Justjared-ը, 35-ամյա թենիսիստուհին և Reddit կայքի համահիմնադիր 33-ամյա Ալեքսիս Օհանյանը գտնվում են Օքլենդում:
Նախօրեին պապարացիները նրանց բռնացրել են ժամադրության ժամանակ: Սերենան առիթը բաց չի թողել նշանադրության գեղեցիկ մատանին ցուցադրելու համար:
Ավելի վաղ Օհանյանն ամուսնության առաջարկություն էր արել աշխարհահռչակ թենիսիստուհուն, և վերջինս դրական պատասխան էր տվել:
