Իսրայելական «Մոսադ»-ն առաջին անգամ հայտարարել է կին գործակալների հավաքագրելու մասին


13:03 , 6 հունվար, 2017

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունն առաջին անգամ հայտարարել է կին գործակալների հավաքագրման մասին, հաղորդում է BBC-ն:
 «Պահանջվում են ուժեղ կանայք»,- ասված է իսրայելական թերթերում հրապարակված հայտարարությունում:
 Ներկայում «Մոսադ»-ի անձնակազմում կանայք կազմում են աշխատակիցների 40 տոկոսը, որոնցից 24 տոկոսը զբաղեցնում են գերատեսչությունում կարևոր ղեկավար պաշտոններ:
 «Եթե նրանք աշխատում են ինչպես հարկն է, նրանք շատ լավ են աշխատում»,-նշել է Պարդոն: