Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել


14:38 , 6 հունվար, 2017

Panorama.am-ը գրում է.
 Մոսկվա-Երևան ու հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ հետաձգվել են: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Զվարնթոց օդանավակայանի պաշտոնական էջից:
 Ռուսական լրատվամիջոցների  հաղորդմամբ, պատճառը սառնամանիքն է: Օդում ջերմաստիճանը կազմում  է -24:
 Մոսկվայի օդանավակայաններից հետաձգվել է ընդհանուր առմամբ 80 չվերթի իրականացում, ևս 23 չվերթի իրականցում չեղյալ է համարվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: