Հյուրասենյակի հատակին դի է հայտնաբերվել


13:42 , 6 հունվար, 2017
 Հյուրասենյակի հատակին դի է հայտնաբերվելYerkir.am-ը գրում է.
 Հունվարի 6-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգը վերաբերվում է Միքայելյան փողոցի բնակարաններից մեկին: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1931 թ. ծնված Վ. Կ.-ի դին: