19:36 , 6 մարտ, 2013
Կինոարտադրության պատմության ամենամեծ լսարան ունեցող սերիալը` «Սանտա Բարբարան», հեռարձակվում էր ԱՄՆ-ի NBC ալիքով 9 տարի շարունակ` 1984 թվականի հուլիսի 30-ից մինչև 1993 թվականի հունվարի 15-ը: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 2137 սերիա, որոնցից 1824-ը ցուցադրվել է նախկին Սովետական Միության երկրներում: Այդ օրերից ի վեր շատ ժամանակ է անցել, և Կեպվելների ընտանիքը, ինչպես նաև հեռուստասերիալի մյուս հերոսները, արտաքնապես նկատելիորեն փոխվել են: 




















