23:32 , 6 մարտ, 2013
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Բրազիլիայում մի ամբողջ հյուրանոցային համար է պատվիրել իր ակնոցների հավաքածուի համար: Բացի այն վարձակալելուց՝ երգիչը հոգ է տարել նաև այդ սենյակի հարմարավետության մասին:
Իր ակնոցների համար նախատեսված հյուրանոցային համարը պետք է զարդարված լինի սպիտակ և կարմիր վարդերով, օդի ջերմաստիճանը`+16 աստիճան: Ծաղիկները պետք է լինեն 7 ծաղկամանում` յուրաքանչյուրում 16-ական:
Էլթոն Ջոնը, ում հազվադեպ կարելի է տեսնել առանց ակնոցների, հայտնի է տարատեսակ ակնոցների հանդեպ իր մեծ սիրով:


