21:01 , 6 մարտ, 2013Այսօր shamshyan.com-ի հայտնած լուրը, որ Դիլիջանի ոստիկանների կողմից հայտնաբերված մահվան ելքով վրաերթ կատարողի BMW-ն հաշվառված է երգիչ Արամեի անունով, մեծ աժիոտաժ առաջացրեց համացանցում: Երգչի երկրպագուներն անհանգստացած են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել Արամեի համար:

Իրավիճակը պարզաբանելու համար զրուցեցինք երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով esyes.am-ին հայտնեց, որ Արամեն ոչ մի կապ չունի մեքենայի հետ: «Մեքենան նախկինում Արամեին է պատկանել, սակայն նա այն վաճառել է դեռևս տարիներ առաջ: Խնդիրն այն է, որ ժամանակին անվանափոխություն չի արվել, սակայն Արամեն կապ չունի, ոչ այդ մարդուն վթարի ենթարկած վարորդի, ոչ էլ մեքենայի հետ»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ Արամեն նույնիսկ այդ մարդուն չի վաճառել մեքենան: Նրա վաճառելուց հետո այն 2-3 անգամ վերավաճառվել է:

Երգչի պրոդյուսերից տեղեկացանք նաև, որ Արամեին այդ առիթով ոստիկանությունից չեն զանգահարել: Միջադեպը ոչ մի կապ չունի նրա հետ:
Նշենք, որ երգչի անունով գրանցված մեքենայով վրաերթ է տեղի ունեցել: Վարորդը փախուստի է դիմել, սակայն ոստիկանները գտել են նրան: