Դրական է, որ ՀԱՊԿ-ը այս անգամ արագ է արձագանքել, սակայն հայտարարությունն ադեկվատ չէ. Ստեփան Սաֆարյան
20:00 , 30 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որով Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը սադրանք է որակել:
«Ցավալի է, բայց մենք չենք կարող լիարժեք համարել ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որովհետև այդ հայտարարության մեջ չի երևում, թե ով ինչ է արել, ում արարքներից են անհանգստացած: Այն տպավորությունն է, որ նույնիսկ, կներեք, ՀԱՊԿ-ը անհագնսատցած է մի պրովոկացիայից, որի հեղինակը կարող են լինել բոլորը և դա չի կարելի համարել Հայաստանի պաշտպանությանն ուղղված ռեալ քայլ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: