Twitter-ը՝ 2016 թվականի գլխավոր թրենդների մասին (Տեսանյութ)


19:50 , 30 դեկտեմբեր, 2016

Image result for twitterTwitter-ը նշել է 2016թ. գլխավոր թրենդները՝ ընտրելով ամենահայտնի հեշթեգները և գրառումները՝ նվիրված ֆիլմերին, սերիալներին, արտիստներին, զանգվածային ակցիաներին։
 Ամենհայտնի ֆլեշմոբ է ճանաչվել Mannequin Challenge-ը (#MannequinChallenge), որը հայտնվել է 2016թ. հոկտեմբերին:
 Սերիալների վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Գահերի խաղը» (#GameOfThrones), որին հաջորդում են «Քայլող մեռյալներ» (#TheWalkingDead)  և «Կրքի անատոմիա» (#GreysAnatomy) սերիալները։
 Ամենաքննարկվող ֆիլմերի վարկանիշը գլխավորել է «Աստղային պատերազմներ»-ը (#StarWars)՝ շնորհիվ երկար սպասված նոր էպիզոդի թողարկման։
 Ամենահայտնի արարողություններ են ճանաչվել «Օսկար»-ի և «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունները։ Ամենաշատ ռեթվիթ է հավաքել Լեոնարդո Դի Կապրիոյի գրառումը, որով նա շնորհակալություն է հայտնել Ամերիկյան կինոակադեմիային «Օսկարի» համար։
  Նորություններում և քաղաքականության գլխավոր թրենդները ԱՄՆ նախագահական ընտրություններն են (#Election2016) և ԵՄ-ի կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեն (#Brexit):