19:42 , 30 դեկտեմբեր, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Տարեվերջը Բրեդ Փիթի համար դժվարին ժամանակ էր․ դերասանը ոչ միայն բաժանվեց կնոջից՝ Անջելինա Ջոլից, 2 տարի ամուսնական ու 12 տարի համատեղ կյանքից հետո, այլ նաև զրկվեց երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Բրեդն ու Անջելինան ժամանակավոր համաձայնություն են կնքել, որ Փիթը կարող է հանդիպել որդիների ու դուստրերի հետ խիստ սահմանափակ ժամանակով ու պարտադիր հոգեթերապևտի ներկայությամբ։
Սուրբ ծնունդին, որն ընտանեկան տոն է, Փիթին հաջողվել է հանդիպել իր 6 երեխաների հետ։ Աղբյուրը պնդում է, որ Բրեդը, Մեդոկսը, Պակսը, Վիվիենը, Շայլոն, Զահարան ու Նոկսը Սուրբ ծնունդն անցկացրել են միասին ու փոխանակել են նվերներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: